
Ստամբուլի քաղաքապետին ձերբակալելու որոշումը կարող է կայացվել մարտի 23-ին
Ստամբուլի նախկինում կալանավորված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու որոշումը կարող է կայացվել մարտի 23-ին. հայտնում է Sözcü հեռուստաալիքը՝ նշելով, որ մարտի 20-ի առավոտյան ձերբակալվածները սկսել են ցուցմունքներ տալ, հերթը Իմամօղլուին դեռ չի հասել։
Եթե Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվի, քաղաքապետարանը կանցնի արտաքին կառավարման տակ՝ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի գլխավորությամբ, նշել է Sözcü-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 106 կասկածյալներից 87-ն, այդ թվում՝ Իմամօղլուն, ձերբակալվել են չորեքշաբթի Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում՝ կոռուպցիայի և ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով։ Թուրքիայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Էքրեմ Իմամօղլուն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք կարող են կայանալ 2027 թվականին։