11 Մայ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Red Wings-ը մեկնաբանել է Սոչի-Երևան չվերթի գրեթե 24 ժամ ուշացման պատճառը

Red Wings-ը մեկնաբանել է Սոչի-Երևան չվերթի գրեթե 24 ժամ ուշացման պատճառը

Red Wings ավիաընկերության ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով Սոչիից մեկնել է Երևան. չվատախտակին նշված է, որ օդանավը 18։20-ին կհասնի Հայաստան։

«Մառախուղի պատճառով բոլոր փոխադրողները բախվել են հյուրանոցային համարների պակասի խնդրին, բայց Red Wings-ի ներկայացուցիչներն ուշացած չվերթերի բոլոր ուղևորներին ուշադրություն են հատկացնում և 4 ժամը մեկ սնունդ են տրամադրում»,- փոխանցում են ավիաընկերությունից։

Red Wings  ավիաընկերության ուղևորները մեկ օր է՝ Սոչիից Երևան թռչել չէին կարողանում։ Մարդիկ ստիպված էին սպասել հատակին պառկած ու նստած, քանի որ օդանավակայանում ու հարակից հյուրանոցներում ազատ տեղեր չկային։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026