15 Ապր
2025
9.3° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նա դեռ երիտասարդ է և կարող է սխալվել․ Մովսիսյանը՝ Ռանոսի որոշման մասին

Նա դեռ երիտասարդ է և կարող է սխալվել․ Մովսիսյանը՝ Ռանոսի որոշման մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը լայնածավալ հարցազրույց է տվել Metaratings.ru-ին։ Մովսիսյանը խոսել է Հրանտ-Լեոն Ռանոսի շուրջ առաջացած իրավիճակի մասին. փոխանցում է Armsport.am -ը։

-Ձեր հեռանալուց հետո Հայաստանի հավաքականում թոփ հարձակվողի պակաս է զգացվում։ Դա մեծ խնդիր է՞։

-Ցանկանո՞ւմ եք՝ վերսկսեմ կարիերաս (ծիծաղում է)։ Հարձակվողի դիրքը խնդիր է բոլոր հավաքականների համար։ Երբ հարձակվող չկա, թիմին շատ բարդ է լինում։ Բոլոր ժամանակներում լավ պաշտպանությունը սկսվում է հարձակումից։ Տեսել եմ Ռանոսի խաղը, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Այդ դիրքի խաղացողը պետք է լինի հոգեբանորեն կոփված, չվախենա մրցակիցներից, անուններից ու հեղինակություններից։

-Ինչպե՞ս կգնահատեք Ռանոսի պահվածքը Վրաստանի դեմ պատասխան խաղից առաջ, երբ նա լքեց հավաքականը՝ մեկնարկային կազմում չընդգրկվելու պատճառով։

– Նա դեռ երիտասարդ է և կարող է սխալվել։ Եթե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նշել է վան’տ Սխիպը՝ թե Ռանոսը ասել է, որ եթե չխաղա, կհեռանա հավաքականից, ապա գլխավոր մարզիչն ամբողջությամբ ճիշտ է։ Ոչ մի ֆուտբոլիստ իրավունք չունի նման կերպ վարվելու։ Հավաքականը այն տեղը չէ, որտեղ կարելի է անձնական շահերը վեր դասել։ Դու խաղում ես քո երկրի համար։ Հուսով եմ՝ Ռանոսը կհասկանա իր սխալը, կզանգի գլխավոր մարզչին և կվերականգնի հարաբերությունները, քանի որ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։

– Ի՞նչ եք սպասում հունիսին կայանալիք ընկերական խաղերից և սեպտեմբերին մեկնարկող ԱԱ-2026-ի ընտրական փուլից։

-Անկեղծ ասած, հույս ունեմ, որ այս իրավիճակում երկրպագուները կշարունակեն աջակցել Հայաստանի հավաքականին ու կլինեն թիմի կողքին։ Կարևոր է, որ երկրում եղած խնդիրները չդրվեն ֆուտբոլիստների ուսերին։ Պետք է նրանց հնարավորություն տալ նորմալ պատրաստվելու ու տրամադրվելու։

Ռազմագերիներ