19 Ապր
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը ժամանել է Թեհրան

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը ժամանել է Թեհրան

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բեն Սալման Ալ-Սաուդը ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի ԶՈւ շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ. փոխանցում է ISNA-ն:

Հանդիպման օրակարգում տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման շուրջ համագործակցությունն էր և ահաբեկչության դեմ պայքարը: Կողմերը նաև քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները:

Սա Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իրան 1997 թվականից ի վեր:

Ռազմագերիներ