Կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, Պատարագի սրբազան արարողության զուգահեռ կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առթիվ։
Միասնական աղոթք բարձրացվեց Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։