
Բաքվում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը
Մայիսի 2-ին Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը։ Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննել են Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրան մեղադրում են 1991 թ. հունիսին «Մարտունու շրջանի Վարանդա գյուղում ադրբեջանցիների վրա հարձակման համար»:
Արցախի ԱԺ նախկին խոսնակը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը կապ չունեն տեղի ունեցածի հետ։
Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ շինծու դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 5–ին: