07 Մայ
2025
10.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցը։

Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն ջերմ շնորհավորանքներ են փոխանակել Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը առողջության և բարեկեցության մաղթանքներ է փոխանցել Իսրայելում բնակվող վետերաններին:

Նշվել է երկու երկրների վճռականությունը՝ հակազդելու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմությունը կեղծելու փորձերին։

Ընդգծվել է Կարմիր բանակի և ամբողջ սովետական ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության մեջ: Պատերազմի հերոսների, հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակը սրբորեն հարգվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իսրայելում, որտեղ մայիսի 9-ը նույնպես պետական տոն է։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և երկկողմ հարաբերությունների շուրջ արդիական հարցերը:

Ռազմագերիներ