ABCMEDIA
Առաջիկա 2-3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Առաջիկա 2-3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը ձգտում է, որ
իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին. առաջիկա 2-3 տարում
երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։ Այս մասին Nour News գործակալությանը
տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Հաշվի առնելով ձեռնարկած
քայլերը` կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերություններում
մեծ թռիչք տեղի կունենա։

Դրա համար պայմաններ
են ստեղծվում, խոչընդոտներն էլ կրճատվում են», – հայտարարել է Ջալալին;

Դեսպանն «աննախադեպ»
է անվանել վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների միջև գործարարների և տնտեսագետների
պատվիրակությունների այցերի քանակը։

 Նա նաև ընդգծել է, որ ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ
են առաջ քաշում, մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել։