18 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալանավայր տարված թվային սարքի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Կալանավայր տարված թվային սարքի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի անվամբ բերված թվային հեռուստատեսության ընդունիչը․ հայտնում են ՔԿԾ-ից։

«Զննության արդյունքում ալեհավաքում առկա կոնդենսատորի միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,7 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։

Քաղաքացին ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026