ABCMEDIA
Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը

Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը

Հայ-ամերիկյան առողջության
կենտրոնի և Տավուշի թեմի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Տավուշի թեմում գործարկվել
է Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների
և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը։

Համաձայնագրի շնորհիվ
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում քաղցկեղի բուժումն ավարտած երեխաներն ու իրենց
ընտանիքները հնարավորություն ունեն վերականգնման շրջան անցնել Գետահովիտի բարձունքում
գտնվող չնաշխարհիկ կենտրոնում։

«Քաղցկեղը միայն ֆիզիկական
հիվանդություն չէ, այն ազդեցություն է ունենում և՛ քաղցկեղ ունեցող անձի և՛ իր ընտանիքի
վրա, այն հոգեկան և հոգեբանական մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Այդ պատճառով
Հայաստանում և տարածաշրջանում եզակի՝ Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնի գոյությունը
շատ կարևոր է քաղցկեղին առերեսված ընտանիքների վերականգնման և բնականոն կյանքին վերադարձի
համար»,- ասվում է ՀԱԱԿ հաղորդագրությունում: