ՌԴ ՊՆ հայտնել է Մոսկվայի վրա ԱԹՍ-ով հարձակման հերթական փորձի կանխման մասին
Մոսկվայի մարզի Լյուբերցի շրջանում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
«Այսօր ՀՕՊ ուժերը Լյուբերցի շրջանում անօդաչու են ոչնչացրել։ Նախնական տվյալներով՝
տուժածներ ու ավերածություններ չկան»: Այս մասին տելեգրամի ալիքում հայտնել է Մոսկվայի
քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ առավոտյան 04։30-ի սահմաններում
հերթական հարձակման փորձն է կանխվել։