Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և
Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին
և հույս է հայտնել, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, հայտարարել
է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այդ «համաձայնությունը» ծառայեցնել հօգուտ փոխադարձ վստահության ամրապնդման և երկարաժամկետ
խաղաղության հաստատման՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,- հավելել է Դյուժարիկը: