ABCMEDIA
Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Անտոնիու  Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և
Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին
և հույս է հայտնել, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, հայտարարել
է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այդ «համաձայնությունը» ծառայեցնել  հօգուտ փոխադարձ վստահության ամրապնդման և երկարաժամկետ
խաղաղության հաստատման՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,- հավելել է Դյուժարիկը: