
Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է․ փաստաբան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել
է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Այսօր քննչական կոմիտեից ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ
քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է և վաղը կարող ենք ծանոթանալ քրեական
վարույթի նյութերին:
Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմենի
կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական
վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր
փաստարկ: Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին
պահել անազատության մեջ», – գրել է Աթանեսյանը։