Արցախից Հայաստան է տեղափոխվել 41 անձ՝ ՌԴ քաղաքացիներ և ուսանողներ
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի
41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից
ի վեր. տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նշվում է, որ ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը,
իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր:
Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝
առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:
«Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել
Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ
անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները
և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել
քարոզչական նպատակներով:
Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի
մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ
ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են
ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում։