Երևանում Տոյվո Կլաարը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Հայաստանում
ԵՄ առաքելության X-ի (նախկինում՝ Թվիթեր) էջում տեղեկացվել է, որ Հարավային Կովկասի
հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպել է ԵՄ քաղաքացիական
դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի
հետ:
«Մտքեր և տեղեկություններ փոխանակվեցին տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանում
խաղաղ գործընթացին աջակցելու ԵՄ ջանքերի վերաբերյալ»,-ասված է գրառման մեջ։