ABCMEDIA
Բաքուն փորձում է «միջազգային հանրությանը» վաճառել դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով․  Վարդան Ոսկանյան

Բաքուն փորձում է «միջազգային հանրությանը» վաճառել դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում
մեզ և «միջազգային հանրությանը» վաճառել դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության
կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով։ Այս մասին իր տելեգրամյան ալքում
գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը մարդասպան է՝
Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան, որին, ամենայն հավանականությամբ, Բաքվի
բարբարոսական վարչախումբը «կհերոսացնի»։

Սակայն գլխավոր «հերոսը», բնականաբար, կրկին կլինի Բաքվի բռնապետը, որովհետև հենց
«նա է հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին», – գրել է Ոսկանյանը։