ABCMEDIA
ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարժանանա Ռուսաստանի հայելային պատասխանին․  ՌԴ փոխարտգործնախարար

ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարժանանա Ռուսաստանի հայելային պատասխանին․ ՌԴ փոխարտգործնախարար

ԱՄՆ-ի կողմից միջուկային
փորձարկումների վերսկսումը կարժանանա Ռուսաստանի հայելային պատասխանին
։ Այս մասին «Международная жизнь» ամսագրին տված հարցազրույցում
ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նրանք վերջերս մի
քանի անգամ ասել են, որ նման մտադրություններ չունեն, որ նույնիսկ պատրաստ են ինչ-որ
թափանցիկություն դրսևորել իրենց փորձարկման վայրերի հետ կապված։ Բայց մենք գիտենք,
որ եթե այսօր այդպիսի մտադրություններ, ծրագրեր չկան, վաղը դրանք կարող են հայտնվել։

Մոսկվան հիշում է,
թե ինչ է գրված Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտում՝ Արևելյան Եվրոպայում մարտական ​​ուժեր
տեղակայելու մտադրությունների, պլանների և պատճառների վերաբերյալ։ Այդ պատճառով էլ
մենք դատում ենք ոչ թե խոսքով, այլ գործով, և ինքներս էլ ցանկացած պահի պետք է պատրաստ
լինենք։ Հավելեմ՝ անհրաժեշտության դեպքում մարտական պատրաաստություն պետք է ունենանք՝
բառի բուն իմաստով»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։։

Ռյաբկովը ընդգծել է, որ այս
դեպքում խոսքը վերաբերում է նաև միջուկային փորձարկումների վերսկսման խնդրին։