26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական  ներխուժումները ՀՀ անտեսված են թե՛ ներքին, թե՛ միջազգային հարթակներում․ «Թաթոյան» հիմնադրամի զեկույցը

Ադրբեջանական ներխուժումները ՀՀ անտեսված են թե՛ ներքին, թե՛ միջազգային հարթակներում․ «Թաթոյան» հիմնադրամի զեկույցը

Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են։ Թե՛ միջազգային,
թե՛ ներքին հարթակներում մոռացված են։ Սա բացարձակ անթույլատրելի է․
ասված է «Թաթոյան» հիմնադրամի հրապարակած զեկույցում։

Զեկույցը ներառում է տվյալներ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց
ձորի մարզերի վերաբերյալ:

Բացի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են ՀՀ
ինքնիշխան տարածք, նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչներին զրկել են իրենց
արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում
վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Մարդկանց տները գտնվում են ադրբեջանական թիրախի
ներքո:

Մարդկանց արժանապատվությունը, իրավունքներն ամբողջությամբ ոտնահարված
են: Բնակիչներն անգամ չեն կարողանում այցելել եկեղեցիներ, իրենց ընտանիքի անդամների
ու մտերիմների շիրիմներին:

«Ադրբեջանական այս հանցավոր արարքների հիմքն այդ երկրի իշխանության
հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է: Ընդ որում,
այս քաղաքականությունն ու խախտումները նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք,
Վայոց ձոր), թե´ Արցախում»,-ասված է հիմնադրամի հայտարարության մեջ: