15 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՀայաՔվե»-ն շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր նպաստել են Դավիթ Մինասյանի խափանման միջոցի վերացմանը

«ՀայաՔվե»-ն շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր նպաստել են Դավիթ Մինասյանի խափանման միջոցի վերացմանը

Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է․  այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

«Համոզված ենք, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է այս հանգրվանին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, ովքեր իրենց նպաստն ունեցան այս ծայրահեղ անարդար գործընթացի դեմ պայքարի մեջ։

Խստիվ դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից Դավիթ Մինասյանի հանդեպ իրականացվող հետապնդումը, ինչը հանգեցրել է նրա առողջության վատթարացմանը, կրթության ու կրոնական իրավունքների ոտնահարմանը։ Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում Դավթին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026