
Գերմանիան կբոյկոտի «Եվրատեսիլ 2026»-ը, եթե արգելվի Իսրայելի մասնակցությունը մրցույթին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ին, եթե Իսրայելին արգելվի մասնակցել երգի մրցույթին․ գրում է Euronews-ը։
Հարցին՝ արդյոք Գերմանիան պետք է կամավոր հրաժարվի հաջորդ տարի միջոցառմանը մասնակցելուց, եթե Իսրայելը չմասնակցի, Գերմանիայի կանցլերն ասել է. «Ես կաջակցեի այդ գաղափարին: Կարծում եմ՝ այս հարցը քննարկելն իսկ սկանդալային է»:
Նշենք, որ Գերմանիան «Եվրատեսիլ»-ի «Մեծ հնգյակի» անդամ է՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին․ «Մեծ հնգյակի» հեռարձակողները մրցույթի ամենամեծ ֆինանսական ներդրողներն են։
Ֆրանսիան արդեն հաստատել է, որ կմասնակցի հաջորդ տարվա մրցույթին, մինչդեռ Իսպանիան վերջերս դարձավ «Մեծ հնգյակից» առաջինը, որը պաշտոնապես հայտարարեց, որ 2026 թվականին կբոյկոտի մրցույթը, եթե չարգելվի Իսրայելի մասնակցությունը։