ABCMEDIA
Նման քաղաքական ակցիաները չեն կարող լուրջ ազդակ հանդիսանալ․ Դավիթ Իշխանյանը՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին

Նման քաղաքական ակցիաները չեն կարող լուրջ ազդակ հանդիսանալ․ Դավիթ Իշխանյանը՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին

Արցախի ԱԺ պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանը Արցախի նախագահի
քայլը չի ողջունում, կարծում է՝ նախագահի նստացույց հայտարարելը չի կարող որևէ հարց
լուծել։

«Կդժվարանամ մեկնաբանել, թե ինչ նկատի ուներ՝ ասելով կոպիտ միջոցներ,
այնուհանդերձ, կարծում եմ, որ որպես երկրի ղեկավար պետք է ընդհանուր կառավարման համակարգը
դներ այնպիսի մակարդակի վրա, որ կարողանային համապատասխան քայլեր անել։ Իհարկե, մեր
հնարավորությունները այստեղ բավականին սահմանափակ են դրանցից առաջինը
մեր սուբյեկտայնության մասին անընդհատ բարձրաձայնելն է։ Նստացույց հայտարարելը և 
նմանատիպ քաղաքական ակցիաները չեն կարող մեր սուբյեկտայնության լուրջ ազդակ հանդիսանալ։
Համենայնդեպս, մեր կողմից կատարված որոշակի քայլերը պետք է լինեն համահունչ օրվա մարտահրավերներին»,- նշեց
Իշխանյանը։

Նրա խոսքով՝ երեկ Ասկերանում տեղի ունեցած ակցիան  ինքնաբուխ
էր և իշխանությունների կողմից թելադրված չէր։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատում ներգրաված քաղաքական,
հասարակական կառույցների ներկայացուցիչների նախաձեռնությունն էր։ Նմանատիպ ակցիաները
կարող են լինել տարբեր տեղերում և տարբեր բովանդակությամբ։ Սա այն բնական ռեֆլեքսն
է, որ գործում է Արցախի ժողովրդի մոտ։ Այդ ռեֆլեքսը մեզ տասնամյակներ տվել է այնպիսի
հնարավորություն  և ուժ, որ կարողանանք մերժել այն առաջարկները, որոնք մեզ անում
են ընդհանուր քաղաքական պահանջներից ելնելով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է կանխել
Արցախն Ադրբեջանի գիրկն ուղարկելու որոշումը։