ABCMEDIA
Ասենք «ՈՉ» Արցախի հանձնմանը. Աբրահամ Գասպարյանը կոչ է անում միանալ «Հայաքվեին»

Ասենք «ՈՉ» Արցախի հանձնմանը. Աբրահամ Գասպարյանը կոչ է անում միանալ «Հայաքվեին»

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ
Աբրահամ Գասպարյանը կոչ է արել միանալ «Հայաքվե» նախաձեռնությանը։

Նա Genesis Armenia-ի անդամներին ու համակիրներին վաղը` հուլիսի
18-ին, ժամը 14։00-ին, հրավիրել է Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի մոտ` միանալու
«Հայաքվե» նախաձեռնությանը։

«Բոլորս միասին գնանք և մեր ստորագրությունը դնենք այս կարևոր նախաձեռնության
փաստաթղթի տակ, որը մեզ հնարավորություն կտա «ՈՉ» ասել Արցախի հանձմանը, «ՈՉ» ասել
Հայաստանի ամբողջականության և ինքնիշխանության կորստին։ Այս շարժմամբ փորձելու ենք
արգելակել այն քաղաքական ոտնակները, որոնցով այս իշխանությունը Հայաստանը տանում է
միտումնավոր պարտության և 2-րդ ու վերջնական կապիտուլյացիայի»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։

 

Տեսանյութը` այստեղ։