ABCMEDIA
Պահե՛ք խոստումը, մենք Ձեզ հավատացել ենք․ արցախցիների նամակը՝ ՌԴ նախագահին

Պահե՛ք խոստումը, մենք Ձեզ հավատացել ենք․ արցախցիների նամակը՝ ՌԴ նախագահին

Հայաստանում գտնվող արցախցիները և տասնյակ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան
գրասենյակից երթով հասել են ՌԴ դեսպանատուն։ Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ-ից պահանջեցին
ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի
համակարգող Մարիամ Ավագյանը, դիմեց ՌԴ նախագահին. «Պուտին,պահի՛ր խոսքդ, մենք Ձեզ հավատացել
ենք: Պետք է բացել Արցախի կյանքի ճանապարհը։ Այսօր դա արցախցիների համար կյանքի ու
մահու հարց է: Լաչինով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից
է։ Ադրբեջանն, անշուշտ, ուզում է հայերից դատարկված Արցախ, և եթե հայերն իրենց կամքով
չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով՝
անելանելի պայմաններ ստեղծելով արցախցիների համար, ինչն այսօր անում է՝ կրակելով դաշտում
աշխատող հայերի վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել»: