ABCMEDIA
Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում ՀՀ իշխանությանը շտկել դատական համակարգում իրավիճակը

Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում ՀՀ իշխանությանը շտկել դատական համակարգում իրավիճակը

Դատավորների եվրոպական
միության խորհրդի անդամները տեղեկացվել են հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող
կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար,
դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված
ստանդարտները:

Նրանք առավել մտահոգված են կարգապահական վարույթների հարուցման
և դրանց քննարկման հետ կապված հաղորդումների պատճառով: Հայտարարության մեջ նշվում է,
որ անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների
նկատմամբ:

Ստորագրյալները նաև Խնդրահարույց են համարում արդարադատության նախարարի
կողմից վարույթ հարուցելու լիազորությունը, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի
ենթադրյալ խախտում է։

«Դատավորների եվրոպական միության անունից ևս մեկ անգամ կոչ ենք
անում Հայաստանի իշխանություններին՝ անվերապահորեն հետևել վերոհիշյալ եվրոպական չափանիշներին՝
դրանց ոգուն ու նպատակին, և գտնել արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ՝ շտկելու ստեղծված
իրավիճակը, որում հայտնվել են հիշյալ դատավորները»,-ասված է հայտարարության տեքստում: