
Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել
Գերհարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասել է 15․1 տրիլիոն դոլարի․ ասված է Altrata-ի զեկույցում։ Մինչդեռ ընդամենը 10 տարի առաջ դոլարային միլիարդատերերի թիվը կրկնակի պակաս էր։ Միևնույն ժամանակ միտումը ցույց է տալիս, որ «հարուստներն ավելի են հարստանում»։
Կան նաև այսպես կոչված «սուպերմիլիարդատերեր»՝ մարդիկ, որոնց կարողությունը գնահատվում է ավելի քան 50 միլիարդ դոլար։ Նրանց թիվն աշխարհում ներկայումս 29-ն է։


