Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի զինված ուժերի կողմից
կազմակերպվող «Հյուսիս․ Փոխազդեցություն – 2023» խորագրով զորավարժություններին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել են Չինաստանի պաշտպանության նախարարությունից։
Զորավարժություններին մասնակցելու են ռուսական ռազմածովային ուժերի
և օդուժի ներկայացուցիչները։
ՉԺՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունները
կազմակերպում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության հյուսիսային
գոտին։
Զորավարժությունները տեղիեն ունենալու Ճապոնական ծովի կենտրոնական
հատվածում։