ABCMEDIA
Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման
գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի
13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ,
նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ:Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը
:

Ուսումնասիրության նախնական  արդյունքներով
ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝

20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող
շենքերում.

2 տրանսպորտային միջոց.

Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.

Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր,

Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.

Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական
միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների
հանրագումար, որը չի նույնականացվել: