ABCMEDIA
Արմեն Գրիգորյանը Սամանթա Փաուերի հետ քննարկել է ժողովրդավարությանն ու կոռուպցիայի դեպ պայքարին առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը Սամանթա Փաուերի հետ քննարկել է ժողովրդավարությանն ու կոռուպցիայի դեպ պայքարին առնչվող հարցեր

 

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի
հետ:

Վերջինիս հետ Գրիգորյանը խոսել է Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման
հեռանկարների շուրջ՝ ինչի համատեքստում քննարկել են համագործակցության հետագա զարգացման
հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի փակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում
ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները: