ABCMEDIA
Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն անընդունելի է․ ԱՄՆ դեսպանատան պատասխանը՝ ABC Media-ին

Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն անընդունելի է․ ԱՄՆ դեսպանատան պատասխանը՝ ABC Media-ին

Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացում Երասխում ամերիկյան ներդրումների
միջոցով կառուցվող երկաթի ձուլման գործարանի ուղղությամբ։ Վերջին նման միջադեպը գրանցվել
էր հուլիսի 10-ին, երբ Ադրբեջանը մենահատ կրակոց էր արձակել բանվորների ուղղությամբ։

ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատուն ABC Media-ի հարցմանն ի պատասխան
ընդգծել է՝ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն անընդունելի է։
Մենք կարծում ենք, որ շարունակվող բռնությունները վտանգում են տևական ու արժանապատիվ
խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը և կոչ ենք
անում հետ քաշել ուժերը։ Մինչ կողմերն աշխատում են տևական ու արժանապատիվ խաղաղության
հասնելու շուրջ, մենք կրկին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն սահմանի երկայնքով»,-նշել
են դեսպանատնից։