Օգոստոսին նախատեսված է Պուտինի այցը Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է օգոստոսին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Էրդողանն այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա պարոն Պուտինի այցը Թուրքիա, մենք կրկին կկարողանանք քննարկել ռազագերիների փոխանակման թեման», – ասել Է Թուրքիայի նախագահը։