17 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավանում մեքենա է այրվել․ հայտնի է պատճառը

Մերձավանում մեքենա է այրվել․ հայտնի է պատճառը

Մերձավանում այրված «Hyundai» մակնիշի մեքենան, նախնական տվյալներով, բռնկվել է կարճ միացման հետևանքով․ ABC Media-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 36/3 հասցեում այսօր առավոտյան՝ ժամը 8։10-ի սահմաններում, բռնկվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենա։ Ահազանգով ժամանել էր ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026