ABCMEDIA
Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊԲ

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊԲ

ՊԲ Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի  վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։