ABCMEDIA
Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաևին առաջարկել է անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում

Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաևին առաջարկել է անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:

Այդ մասին  տեղեկացնում է փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակը: Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: