ABCMEDIA
Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության. Հայաստանում ԵՄ առաքելություն

Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության. Հայաստանում ԵՄ առաքելություն

Հայաստանի Հանրապետության սահմաններին ԵՄ դիտորդական առաքելությունը իր թվիթերյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է․ «Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունը  լիովին թափանցիկ է վերաբերում 6 կենտրոններից առավելագույնը 103 դիտորդով աշխատելու իր ծրագրին: Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության: ԵՄ առաքելությունը անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»: