26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սեպուհ 1»-ի ֆիասկոն․ գործարանը փակվեց

«Սեպուհ 1»-ի ֆիասկոն․ գործարանը փակվեց

Միջնադարյան ֆեոդալական կարգերի տապալումն ու դրանց փոխարինումը
կապիտալիստական աշխարհակարգով Հայաստանում որոշեցին վիզուալիզացնել մի ամբողջ գործարանի
օրինակով։ Հայաստանում փակվեց ևս մեկ հեղափոխական գործարան, որն այդքան մեծ էնտուզիազմով
ու աղմուկով էր բացվել։ Վահան Քերոբյանը մի քանի ամիս առաջ ֆեյսբուքյան էջում ավետեց,
որ Հայաստանում բացվել է մեքենաներ արտադրող գործարան։ Հիմա, սակայն պարզվում է, որ
այն փորձաշրջան էր անցնում ու ժամանակավորապես պետք է փակվի, որ նոր ներդրողներ գտնեն։