16 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերը ու փախել․ Shamshyan.com

Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերը ու փախել․ Shamshyan.com

Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ 10 օր է հարս են բերել և վերջինս ոսկյա զարդերը գողացել և փախել է ու նշել է, որ 10 օրվա ընթացքում մեկ անգամ փախել է, սակայն հայրը նրան հետ է բերել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Հայաստան Հ․-ն հայտնել է, որ փետրվարի 1-ին ժամը 12։00-ի սահմաններում իր հարսը՝ մարզերից մեկի բնակիչ 21-ամյա Սյուզաննա Ե․-ն, առանց իրենց տեղյակ պահելու հեռացել է տանից՝ իր հետ տանելով  մեկ հատ ոսկյա վզնոց իր խաչով, մեկ հատ ոսկյա ձեռնաշղթա և թվով երկու ոսկյա մատանիներ՝ իրենց պատճառելով մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026