Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար
Վերին Լարսի ճանապարհը պարբերաբար փակվում է եղանակային վատ պայմանների
պատճառով։ Վերին Լարսի անցկակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար, բայց
դեռևս բաց է թեթև մարդատար տրանսպորտի համար։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության
մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի
Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով
փակ է բեռնատար տրանսպորտի համար»,- նշել է նա։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը
(Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին
է։