04 Հլս
2024
25.3° c ԵՐԵՎԱՆ
21.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջին անգամ հայկական ֆիլմը ներառվել է «Օսկարի» կարճ ցուցակում

Առաջին անգամ հայկական ֆիլմը ներառվել է «Օսկարի» կարճ ցուցակում

Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները,
և առաջին անգամ հայկական կինոն «Օսկարի» shortlist-ում է հայտնվել. տեղեկացնում են
Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող
ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից
ստացել է պետական Ֆինանսական աջակցություն։ Հայկական կողմի պրոդյուսերն է Արման Նշանյանը,
արտադրող ընկերությունը` People Of Ar Productions։

«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն 2024թ.
հունվարի 23-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին Dolby թատրոնի
Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում: