17 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորն արգելել ձի վարել

Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորն արգելել ձի վարել

Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին հրամայվել է դադարել ձի վարել․ գրում է The Sun-ը։

Բուքինգհեմյան պալատի պաշտոնյաները կարծում են, որ քանի դեռ Յորքի նախկին դուքսը Ջեֆրի Էփշտեյնին առևտրային գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեղադրանքով գտնվում է ոստիկանական հետաքննության ներքո, անպատշաճ կլինի, որ նրան տեսնեն ժպտալով ձի վարելիս՝ «կարծես նա վայելում է կյանքը»։

Վաթսունվեցամյա նախկին արքայազնն այժմ մեծ մասամբ փակված է իր տանը․ նրա միակ ընկերակիցները նրա շներն են։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին արքայազնը ձերբակալվել էր պետական ​​պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով և հարցաքննվել գրեթե 12 ժամ՝ մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով։ Նա Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ թագավորական ընտանիքի առաջին անդամն է, որ ձերբակալվել է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026