ԵՄ-Ն սահմանափակումներ է կիրառել Դմիտրի Մեդվեդևի որդու և Վլադիմիր Պուտինի զարմուհու նկատմամբ
Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում ԵՄ-ն սահմանափակումներ
է մտցրել 61 մարդու և 86 իրավաբանական անձանց դեմ։ Ցուցակը հրապարակվել է ԵՄ
պաշտոնական ամսագրում։
Սահմանափակումների տակ են ընկել Անվտանգության խորհրդի ղեկավարի
տեղակալ Դմիտրի Մեդվեդևի որդին՝ Իլյան, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհին՝
Աննա Ցիվիլյովան, որը գլխավորում է «Հայրենիքի պաշտպաններ» պետական ֆոնդը։ Ֆոնդն աջակցում
է Ուկրաինայում մարտական գործողությունների վետերաններին եւ զոհվածների հարազատներին։
Ֆոնդի հանդեպ նույնպես սահմանափակումներ են մտցվել։
Սահմանափակումները առնչվել են նաև «Իլյուշինի անվան ավիացիոն համալիրին»,
Կազանի ուղղաթիռային գործարանին, «Տակտիկական հթրիռային սպառազինություն» կորպորացիայի
գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովին եւ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր
Աֆզալովին։