28 Սեպ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել․ Ermenihaber

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել․ Ermenihaber

Թուրքիայի Օսմանիե նահանգի ավագ դպրոցներից մեկի բակում կրակոցներ են հնչել։ Հրազենային ծանր վնասվածք է ստացել դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. գրում է Ermenihaber-ը։

Օսմանիեի նահանգապետարանի նախնական եզրակացության համաձայն՝ հարձակումը որևէ կապ չունի կրթական գործունեության, դպրոցի վարչակազմի կամ աշակերտների հետ։ Այն ունեցել է ընտանեկան ու անձնական դրդապատճառներ։

Կրակոցներ արձակած անձը, ըստ տեղեկությունների, նրա զարմիկն է։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և դեպքի առնչությամբ սկսվել է ​​հետաքննություն։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ