ԵԽ գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ Թագուհի Թովմասյանի նամակին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ
Արմեն Աշոտյանի վերաբերյալ Թագուհի Թովմասյանի նամակին։
ԱԺ պատգամավորն իր նամակում նշել է, որ Աշոտյանին առաջադրված փողերի
լվացման մեղադրանքն անհիմն է։
«Իրավական համապատասխանություն. պարոն Աշոտյանը չի ստորագրել իրավաբանորեն
վիճելի տարրերով կամ անօրինականությամբ որևէ փաստաթուղթ։
Դատական նիստերի անհեթեթություն. Աշոտյանի գործով դատական գործընթացը
վերածվել է ֆարսի․ նույնիսկ ենթադրյալ տուժողը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում
աշխատանքի չի անցել համապատասխան հաստատությունում։
Ենթադրյալ զոհի լուծարում. տուժող ճանաչված իրավաբանական անձը՝
Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) արհմիությունը, լուծարվել է մինչև Աշոտյանին
վերագրվող ենթադրյալ արարքը»,-նամակում գրել է Թագուհի Թովմասյանն ու անհիմն համարել
Աշոտյանի կալանավորումն ու ընդգծել, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով:
Ի պատասխան Մարի Պեյչինովիչ Բուրիչը, շնորհակալություն է հայտնել
նամակի համար և նշել է. «Թեև ներպետական դատարաններում քննվող առանձին գործերը պատկանում
են մարդու իրավունքների ազգային մեխանիզմներին, վստահ եղեք, որ մենք ի գիտություն ենք
ընդունել տրամադրված տեղեկատվությունը»: