
Լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հակամարտությունը լուսաբանելիս մոտ 100 լրագրող է սպանվել
Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական
հակամարտությունում նոր ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հասել է 95-ի․
այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի
կառավարության մամուլի ծառայությանը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի 13-ին Կատարում գործող հեռուստաալիքը հաղորդել է Գազայում
ընթացող հակամարտությունը լուսաբանելիս սպանված 89 լրագրողների մասին տվյալներ։