Եվրոպացի պաշտոնյաները քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հավանականությունը
Որոշ եվրոպացի պաշտոնյաներ քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու
հավանականությունը, որպեսզի համաձայնության գան Ուկրաինային օգնության նոր փաթեթի
շուրջ. այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Հրապարակման մեջ ասված է, որ ԵՄ երկրին ձայնի իրավունքից զրկելու գործընթացը կարող
է արգելափակվել միության մեկ այլ անդամի կողմից։ Սակայն, ինչպես նշում է FT-ն, Լեհաստանում
վերջին ընտրություններից հետո ԵՄ-ում Հունգարիայի համար «երաշխավորված պաշտպան» չկա։
Այս քայլով եվրոպական երկրները ցանկանում են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ցույց
տալ ԵՄ-ում երկրի մեկուսացման «իրական արժեքը»:Եթե այս քայլը չաշխատի, ապա ԵՄ 26 երկրները
կարող են համաձայնագիր կնքել Ուկրաինային օգնության մասին առանց Հունգարիայի մասնակցության,
սակայն դա «ժամանակ կպահանջի և կլինի միայն կարճաժամկետ լուծում», գրում է թերթը։