
Ստանիսլավսկու անվան դրամատիկակական թատրոնի տնօրենը հրաժարական է ներկայացրել
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիաննա Մխիթարյանը։
«Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում: Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր»,-ընդգծել է Մխիթարյանը: