
Իսկ ո՞ր երկիրը չի ցանկանում իր շահերն առաջ մղել ՀՀ-ում՝ Ե՞Մ-ը, Ա՞ՄՆ-ն, Ֆրանսիա՞ն, թե՞ Թուրքիան․ քաղաքագետ
Ռուսաստանը շահեր ունի Հայաստանում: Բնական է, որ Մոսկվան ցանկանում է ՀՀ-ում իշխանության ղեկին տեսնել ՌԴ-ի նկատմամբ բարյացակամ տրամադրված ուժերի. հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ։
Մասնագետը մեկնաբանել է որոշ քննադատների պնդումները, որ Ռուսաստանը հույսը դնում է հայկական ընդդիմության վրա: Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը ոչ թե կոնկրետ անհատի աջակցելն է, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորող քաղաքական կուրսի հավանությունը: Ռուսական կողմի համար կարևոր է, որ առաջիկա ընտրությունները լինեն հնարավորինս կոնֆլիկտներից զերծ։
«Ո՞վ կարող է անվանել որևէ երկիր, որը հետաքրքրված չէ իր սեփական շահերն առաջ մղելով: Նրանք տարածում են տարօրինակ խոսույթ, օրինակ՝ Ռուսաստանը ցանկանում է իր ներկայությունը, բայց ԱՄՆ-ն՝ ո՞չ: Իբր Ե՞Մ-ը դա չի ուզում, կամ Ֆրանսիա՞ն, կամ, իհարկե, Թուրքիան շահե՞ր չունի Կովկասում»,- պնդում է Մարկեդոնովը։
Սերգեյ Մարկեդոնովը կեղծ է անվանել ընտրությունների արդյունքների ընկալումը որպես քաղաքական գործընթացի որոշակի վերջնական արդյունք։ Հայաստանում, ինչպես ցանկացած այլ երկրում, առկա է հասարակական տրամադրությունների բազմազանություն, որը կպահպանվի՝ անկախ քվեարկության արդյունքից։ Ռուսաստանի նպատակն է ապահովել, որ իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի մեծ կշիռ ունենա, քան Միացյալ Նահանգներինը, Եվրոպական Միությանը, Ֆրանսիային կամ Թուրքիայինը։


