16 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմները մոլեգնում են, բռնապետություններն ու բյուրոկրատիան՝ աճում, իսկ արդյունք չկա․ ԱՄՆ-ը դեսպանը՝ ՄԱԿ-ի մասին

Պատերազմները մոլեգնում են, բռնապետություններն ու բյուրոկրատիան՝ աճում, իսկ արդյունք չկա․ ԱՄՆ-ը դեսպանը՝ ՄԱԿ-ի մասին

Թրամփի վարչակազմն աշխատում է հսկայական բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել Միավորված ազգերի կազմակերպության ուռճացված և անարդյունավետ կառուցվածքը․ ԱՄՆ օրենսդիրներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային կազմակերպության համար «հիմունքներին վերադառնալու» կարևորությունը․ գրում է The Washington Post-ը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունենալով՝ Վալցը ՄԱԿ-ը բնութագրել է որպես հսկայական ներուժ ունեցող, բայց համաշխարհային խաղաղությունը պահպանել չկարողացող կառույց, որն արագորեն ընդլայնում է իր բյուրոկրատիան։

«Պատերազմներ են մոլեգնում, բռնապետություններն արդիական են, իրավապաշտպան կազմակերպություններն ու բյուրոկրատիան աճել է, իսկ արդյունք չկա», – նշել է Վալցը։

Նրա մեկնաբանությունները համահունչ են Թրամփի վարչակազմի՝ անցյալ տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատելու ցանկությանը։ Անցյալ տարի ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ֆինանսավորումը 17 միլիարդ դոլարից կրճատել է մինչև մոտավորապես 2 միլիարդ դոլար։

Պատմականորեն ԱՄՆ-ն եղել է ՄԱԿ-ի ամենամեծ ֆինանսական ներդրողը, որը պատասխանատու է նրա կանոնավոր տարեկան բյուջեի առնվազն 22%-ի համար։
Վարչակազմը նաև հունվարին պաշտոնապես դուրս է եկել ՄԱԿ-ի ավելի քան 30 կազմակերպությունից, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայից, ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունից, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամից և Միջազգային իրավունքի հանձնաժողովից։

Վալցը հավելել է, որ դրանցից շատերը մեծ մասամբ անարդյունավետ էին, կրկնօրինակող կամ որոշ դեպքերում՝ ուղղակիորեն աշխատում էին ԱՄՆ շահերի դեմ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026