
ԱՄՆ Սենատի հանրապետականները կողմ են Թրամփի կողմից Իսրայելին զենքի վաճառքին․ Reuters
ԱՄՆ Սենատը չորեքշաբթի արգելափակել է երկու բանաձև, որոնք կկանխեին Իսրայելին մոտ 450 միլիոն դոլարի ռումբերի և բուլդոզերների վաճառքը, մինչդեռ նախագահ Թրամփի հանրապետական կուսակիցները համախմբվել են հրեական պետությանն ուղղված նրա աջակցության շուրջ․ հայտնում է Reuters-ը։
Սակայն Սենատի 47 անդամներից բաղկացած դեմոկրատական խմբակցության մեծամասնության կողմից բանաձևերին աջակցությունն ընդգծել է այդ կուսակցության ներսում աճող հիասթափությունը՝ կապված Գազայի, Լիբանանի և Իրանի վրա Իսրայելի հարվածների՝ քաղաքացիական բնակչության վրա ազդեցության հետ։


