16 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է բանաձև ՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու համար

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է բանաձև ՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթին իմպիչմենթի ենթարկելու բանաձև. հայտնում է Axios-ը։

Փաստաթուղթը ներառում է վեց մեղադրանք։ Դրանց թվում են առանց Կոնգրեսի հաստատման Իրանին հարվածելը և ամերիկացի զինծառայողներին չափազանց մեծ ռիսկի ենթարկելը, ինչպես նաև զինված հակամարտության օրենքների խախտումը։ Դեմոկրատների խոսքով՝ Հեգսեթը «թույլատրել, հավանություն է տվել կամ չի կանխել» Իրանում իրականացվող գործողությունները, որոնք «հանգեցրել են քաղաքացիական բնակչության զգալի զոհերի և Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման»։ Մասնավորապես, նշվում է Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակումը, ինչպես նաև Կարիբյան ավազանում նավերի վրա հարվածները։

Առանձին մեղադրանք վերաբերում է գաղտնի տեղեկատվության անփույթ մշակմանը։ Սա վերաբերում է Signalgate-ին՝ սկանդալին, որի ժամանակ Atlantic-ի խմբագիր Ջեֆ Գոլդբերգը պատահաբար ավելացվել է Signal չաթին, որտեղ Հեգսեթը և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում էին Եմենում հարվածները։ Ըստ հեղինակների՝ Պենտագոնի ղեկավարը «ցուցաբերել է կոպիտ անփութություն գաղտնի և դասակարգված տեղեկատվության մշակման հարցում» և «վտանգել է ամերիկյան անձնակազմի անվտանգությունն իր անփույթ և անպատշաճ վարքագծով»։

Հեգսեթը նաև մեղադրվում է իշխանության չարաշահման և Պենտագոնի նկատմամբ հանրային վստահությունը խաթարելու համար։

Axios-ը նշում է, որ բանաձևը գործնականում ոչ մի շանս չունի Կոնգրեսում ընդունվելու, սակայն այն ցույց է տալիս, որ դեմոկրատները միավորվել են նախարարի դեմ՝ նրան դարձնելով Դոնալդ Թրամփի վարչակազմում իրենց նոր գլխավոր թիրախը։

Իմպիչմենտի բանաձևը բաղկացած է յոթ էջից։ Այն քննարկման է ներկայացնում Յասամին Անսարին՝ Կոնգրեսում ընտրված առաջին իրանա-ամերիկացի կինը։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026